Մատչելիության հղումներ

Ալիևը սպառնում է դատի տալ Արցախի հարակից շրջաններում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելում է Քելբաջարի և Լաչինի շրջաններ, 16-ը օգոստոսի, 2021թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելում է Քելբաջարի և Լաչինի շրջաններ, 16-ը օգոստոսի, 2021թ.

Ադրբեջանի նախագահը սպառնում է դատի տալ միջազգային ընկերություններին, որոնք, իր խոսքով, ապօրինի հանքարդյունաբերությամբ են զբաղվել Ղարաբաղի հարակից շրջաններում:

«Գործընթացն արդեն սկսվել է, մենք հրավիրել ենք հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների, և այժմ պատրաստվում են դատական հայցերը։ Միջազգային ընկերություններն օգտագործել են մեր ոսկու հանքերը Քելբաջարում, Զանգելանում և այլ վայրերում։ Ի՞նչ է, այդ ընկերությունները չգիտեի՞ն, որ այդ հողն ադրբեջանական է։ Գիտեին և անտեսում էին, հիմա՝ պատասխան կտան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն այս մասին խոսել է երեկ՝ այցելելով Քելբաջարի շրջան, որը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Պատերազմից հետո ադրբեջանական ուժեր են տեղակայվել նաև Հայաստանում գործող ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասում: Ոսկու այդ հանքի շահագործամբ զբաղվում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։

XS
SM
MD
LG