Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմության առաջնորդը խոստանում է լուծել «քրդական հարցը»


Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում կլուծի «քրդական հարցը»։

Վան կատարած այցի ընթացքում թուրքական ընդդիմության ղեկավարը նշել է, որ իր հնարավոր պաշտոնավարման դեպքում Թուրքիայում վերջ է տրվելու այլատյացության քաղաքականությանը։

«Հավատքի, ինքնության կամ կենսակերպի վրա հիմնված քաղաքականությանը պետք է վերջ դրվի։ Ցանկացած մարդու ինքնությունը նրա արժանապատվության հիմքն է», - հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել իշխանություններին լայնածավալ ներդրումներ կատարել Թուրքիայի արևելյան շրջաններում, այդ թվում՝ Վանում։

«Ստամբուլի ջրանցքը կառուցելու փոխարեն հարկավոր է միջոցներն ուղղել Վանի և մյուսի շրջանների զարգացմանը, որպեսզի մարդիկ երկրի այլ երկրամասերից ևս ցանկանան գալ և բնակություն հաստատել այստեղ», - հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG