Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա։ Այս մասին այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆեն Զեյբերտը։
«Օգոստոսի 20-ին դաշնային կանցլերը կմեկնի Մոսկվա, ակնհայտ է, որ նա այնտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ», - հայտարարել է Զեյբերտը՝ հավելելով, որ այցի պաշտոնական ծրագիրը կհրապարակվի հաջորդ շաբաթասկզբին։
«Մոսկովյան այցից երկու օր անց, օգոստոսի 22-ին, Մերկելը կայցելի նաև Կիև», - հաղորդում է պաշտոնական Բեռլինը։