Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի շրջանից տարհանվել է ևս 2 աճյուն, Հադրութում հայտնաբերվել են մասունքներ


Ֆիզուլիի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիից տարհանվել է ևս 2 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

«Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո», - ասված է հաղորդագրությունում:

Զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG