Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը երրորդ անգամ քննարկում է Սաղաթելյանի ընտրության հարցը


Ազգային ժողովում երրորդ անգամ քննարկվում է խորհրդարանի երրորդ փոխխոսնակի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Հայաստան»-ը կրկին առաջադրեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

ՔՊ-ն առաջարկեց՝ ընդդիմությունը չքվեարկի, իրենք էլ ապահովեն Սաղաթելյանի ընտրությունը։

«Չէ, բայց ուզում եմ հասկանալ, դուք լո՞ւրջ առաջարկ եք անում և ձեզ թվում է, որ ձեր առաջարկով մեր երկու խմբակցությունները կհրաժարվեն քվեարկությունից ու հենց դուք էլ կգաք ու էս ամբիոնում կկանգնենք ու կասեք՝ «տեսաք, սցենարն էն ասած, ավարտին կհասցնեք, թե ովքեր չէին քվեարկում»։ Որևէ մեկը չի կարող մեր խմբակցություններին առաջարկել չմասնակցել այդ քվեարկությանն, ինչ ասել ենք ուժի մեջ է, գնդակը ձեր դաշտում է, քվեարկեք ինչպես ուզում եք», - հայտարարեց Սաղաթելյանն՝ առաջարկն անընդունելի որակելով։

ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

XS
SM
MD
LG