Մատչելիության հղումներ

Ստանիսլավ Զասը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Խնդրում եմ ընդունեք ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայում են քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտի հետագա բարեփոխումների Ձեր կուրսին հայկական հասարակության աջակցության մասին։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ներդրումը ՀԱՊԿ գործունեությունում և ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը կնպաստի Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի։ Հուսով եմ հանդիպել Ձեզ հետ մոտ ժամանակներում»։

Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

«Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների», - մասնավորապես ասված է ուղերձում:

XS
SM
MD
LG