Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը, ասված է հաղորդագրությունում:
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդեց դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Այդուհանդերձ, անցած օրերին հրադադարի խախտումները շարունակվում էին, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց նաև անօդաչու թռչող սարքերի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կասեցնելու մասին:
Ադրբեջանը, որպես կանոն, հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, թե հրադադարը խախտում է հայկական կողմը, իսկ իրենք պատասխանում են: