Կառավարության օգոստոսի 3-ի որոշումներով՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը արդարադատության նախարարն էր 2019-ի հունիսից, մինչ այդ նա զբաղեցրել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը։
Նախագահի երեկվա հրամանագրով՝ արդարադատության նախարար նշանակվեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառավարության ձևավորման աշխատանքները։