Մատչելիության հղումներ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ախտահարումների ռեկորդային բարձր թիվ


Բուժաշխատողը կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութ է ստանում, Թբիլիսի, արխիվ
Բուժաշխատողը կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութ է ստանում, Թբիլիսի, արխիվ

Անցած 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4 հազար 827 ախտահարում, ինչն ամենաբարձր թիվն է 2021 թվականի ընթացքում:

Ընդհանուր հաշվով Վրաստանում ախտահարվել է 388 հազար 893 մարդ, մահացել է 5 հազար 910 հիվանդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Անցյալ տարվա մարտի 21-ից մինչև մայիսի 22-ը Վրաստանում արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել:

Անցյալ տարվա սեպտեմբերից իրավիճակը սկսել է վատթարանալ, և համավարակի տարածումը զսպելու համար կառավարությունը նորից արգելքների ռեժիմ է սահմանել:

Այս տարվա հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային ճանապարհները հարևանների հետ:

Վրաստանում մարտի 15-ից բնակիչներին առաջարկում են AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac տեսակի վակցինաներ:

XS
SM
MD
LG