Վրաստանը ստացել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ ավելի քան 43 հազար դեղաչափ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ երկրի տարածքում «ԱստրաԶենեկա»-ի դեֆիցիտ էր ի հայտ եկել ինչի արդյունքում առաջին պատվաստումը ստացած երկրի քաղաքացիները չէին կարողանում ստանալ երկրորդ դեղաչափը։ Վրաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են բարձր մնալ։ Վերջին մեկ օրում երկրի տարածքում կորոնավիրուսի 1364 նոր դեպք է արձանագրվել, 22 մարդ մահացել է։