Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի դեպք չի հաստատվել


Արցախում կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 379 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 946 դեպք: Կատարվել է 28 հազար 331 թեստավորում:

XS
SM
MD
LG