Մատչելիության հղումներ

Արցախում երեկ կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել


Արցախում հուլիսի 29-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 295 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 944 դեպք, կատարվել է 28 հազար 247 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG