Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հուլիսին կորոնավիրուսից մահացածների թիվը երկու անգամ գերազանցել է հունիսի ցուցանիշը


Նոր գերեզմաններ Բուտովսկոյե գերեզմանոցում, որտեղ հուղարկավորում են կորոնավիրուսից մահացած հիվանդներին, Մոսկվայի մարզ, 12 հուլիսի, 2021թ.
Նոր գերեզմաններ Բուտովսկոյե գերեզմանոցում, որտեղ հուղարկավորում են կորոնավիրուսից մահացած հիվանդներին, Մոսկվայի մարզ, 12 հուլիսի, 2021թ.

Ռուսաստանում այս տարվա հուլիսին կորոնավիրուսից մահացել է 23 հազար 349 հիվանդ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է հունիսի ցուցանիշը՝ 13 հազար 713 մահ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նախորդ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ կորոնավիրուսի զոհ է դարձել 17 հազար 124 մարդ:

ՏԱՍՍ-ը նշում է, որ մահացության ցուցիչը գրեթե չի փոխվել, հունիսին այն հավասար էր 3.1 տոկոսի, իսկ հուլիսին կազմել է 3.11 տոկոս:

Ամբողջ համավարակի ընթացքում Ռուսաստանում մահացությունը կորոնավիրուսից 2.45 տոկոսից հասել է 2.53 տոկոսի:

Ընդհանուր հաշվով Ռուսաստանում ախտահարվել է ավելի քան 6 միլիոն 265 հազար 870 մարդ, մահացել է ավելի քան 158 հազար 560 հիվանդ: Ռուսաստանում կորոնավիրուսի հիմնական օջախը մայրաքաղաք Մոսկվան է համարվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG