Մատչելիության հղումներ

Մոսկվայում չեղարկել են հասարակական վայրերում, խանութներում ու տրանսպորտում ձեռնոցներ կրելու պահանջը


Մոսկվայի իշխանությունները չեղարկել են հասարակական վայրերում, խանութներում ու տրանսպորտում ձեռնոցներ կրելու պարտադիր պահանջը։

Վերջին շաբաթներին, ըստ պաշտոնական վիճակագրության, կորոնավիրուսի դեպքերը շուրջ կիսով չափ նվազել են, այսօր արձանագրվել է 3481 վարակակիր՝ այս ամսվա սկզբի 7000-ի համեմատ։ Դրան, ըստ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, նպաստել է իշխանությունների պայքարը և արշավը՝ պատվաստումների ուղղությամբ։

Պաշտոնյաների հաշվարկներով` մեգապոլիսում հուլիսի 16-ի դրությամբ պետծառայողների և սպասարկման ոլորտի աշխատակիցների 70 տոկոսը պատվաստվել էր, ինչն էլ թույլ է տալիս այսօր թուլացնել սահմանափակումները։ Դիմակներ կրելու պահանջը, մինչդեռ, շարունակում է մնալ ուժի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG