Մատչելիության հղումներ

Նախագահ Բայդենը Սպիտակ Տանը ընդունել է Սվետլանա Տիխանովսկայային


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջնորդ, 2020 թվականի օգոստոսին կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Սպիտակ տանը։ Դրա ավարտին նախագահ Բայդենը Twitter-ի իր օգտահաշվում հրապարակել է հանդիպման լուսանկարը՝ ուղեկցելով այն հետևյալ գրառմամբ․ - «Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավարության և համընդհանուր մարդու իրավունքների պահպանմանը հասնելու՝ Բելառուսի ժողովրդի ձգտումը»։

Սվետլանա Տիխանովսկայան իր հերթին Twitter-ում գրել է․ - «Այս հանդիպումը համերաշխության ազդեցիկ մի քայլ է այն միլիոնավոր անվախ բելառուսների հետ, որոնք խաղաղ միջոցներով պայքարում են հանուն իրենց ազատության»։

XS
SM
MD
LG