Մատչելիության հղումներ

Տիխանովսկայան այսօր հանդիպումներ կունենա Սպիտակ տանը, Սենատում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունում է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային, Վաշինգտոն, 19-ը հուլիսի, 2021թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունում է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային, Վաշինգտոն, 19-ը հուլիսի, 2021թ.

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան այսօր պատրաստվում է հանդիպել Սպիտակ տան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Արևմուտքի պայքարը Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի դեմ։

Ըստ հաղորդումների, Տիխանովսկայան հանդիպելու է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, այցելելու է ամերիկյան Սենատ, որտեղ նախատեսված են քննարկումներ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ օրենսդիրների հետ։

«Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները մեծացնի աջակցությունը», - նախօրեին ասել է ընդդիմադիր առաջնորդը CNN-ի հետ զրույցում, հորդորելով Վաշինգտոնին կանգնել Բելառուսի կողքին և օգնել, որ երկրում քաղաքացիական հասարակությունը կենսունակ մնա։

Ավելի վաղ Տիխանովսկայան նույն ուղերձներով հանդիպել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նրա տեղակալների հետ։ «Քննարկմանը Պետքարտուղարությունն ընդգծել է ԱՄՆ-ի հաստատակամ աջակցությունը Բելառուսի ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին», - հայտարարել է Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ամերիկան, ինչպես նաև արևմտյան տասնյակ այլ պետություններ, չեն ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը անցած տարվա օգոստոսին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG