Մատչելիության հղումներ

«Կիպրոսի հարցում մենք ԵՄ-ին չենք վստահում», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը


«Կիպրոսի հարցում ԵՄ-ն կորցրել է իր վստահելի գործընկերոջ կարգավիճակը», - Անթալիայում, լրագրողների հետ զրույցի ընթացքում, նշել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն մշտապես իր աջակցությունն է հայտնում կղզու հունական հատվածի իշխանություններին՝ խտրականության ենթարկելով կիպրոսցի թուրքերին։

«53 տարի է արդեն ինչ Կիպրոսի շուրջ անարդյունք բանակցությունները շարունակվում են։ Դրանք ամեն անգամ տապալվում են կիպրոսցի հույների կողմից։ Բրյուսելը, սական, հույներին նման պահվածքի համար պատժելու փոխարեն խրախուսեց նրանց՝ 2004 թվականին կղզու հունական հատվածին ԵՄ լիիրավ անդամություն շնորհելով», - հայտարարում է Չավուշօղլուն։

Այս շաբաթասկզբին Կիպրոսի խնդրին անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Կիպրոսի վերամիավորումն այլևս անհնարին է և կղզու թուրքական հատվածի միակ պահանջն այսուհետ լինելու է միջազգային ճանաչումը։

XS
SM
MD
LG