Իտալիայի կառավարությունը պատրաստվում է սահմանափակումներ մտցնել այն անձանց նկատմամբ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, այդ թվում՝ արգելել նրանց մուտքը փակ տարածքներում գործող ռեստորաններ, գիշերային ակումբներ ու մարզադահլիճներ։
Նախատեսվում է նաև նոր պահանջներ սահմանել գնացքներից ու ներքին չվերթներից օգտվելու համար․ ուղևորները պետք է կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենան, կամ՝ պատվաստման հավաստագիր։
Սահմանափակումների ամբողջական ցանկը կհրապարակվի այսօր երեկոյան։
Իտալիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է՝ վարակի զոհ է դարձել ավելի քան 127 հազար մարդ։ Չնայած ահռելի կորուստներին՝ երկրում չափահաս բնակչության 40 տոկոսը, ըստ պաշտոնական տվյալների, դեռ չի պատվաստվել։