Մատչելիության հղումներ

Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ քովիդի դեմ կատարվել է 131 հազար 80 պատվաստում


Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 131 հազար 80 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94 հազար 560, երկրորդ դեղաչափ` 36 հազար 520, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հայաստանում երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը», երեքն էլ անվճար են և ըստ ցանկության։

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Աշնանը Հայաստանը նաև Johnson & Johnson-ի ու Novavax-ի պատվաստանյութեր ձեռք կբերի։

XS
SM
MD
LG