Արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի այսօր` ժամը 21:00-ին դռնբաց նիստում։ Այս մասին հայտնում է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։
Հուլիսի 9-ից Բարձր դատարանը քննում էր ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։
Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: