Մատչելիության հղումներ

Բրիտանիայում գալիք երկուշաբթի օրը կչեղարկեն համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը


Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Սաջիդ Ջավիդը, Լոնդոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Սաջիդ Ջավիդը, Լոնդոն, արխիվ

Բրիտանիայում հուլիսի 19-ից չեղարկելու են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված պատժամիջոցների մեծ մասը:

Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը թագավորության հպատակներին կոչ է արել առավել զգոն լինել, ասելով, որ համավարակը բնավ չի ավարտվել:

Բրիտանիայում հուլիսի 19-ը մամուլում անվանել են «ազատության օր»: Անգլիան կդառնա Բրիտանիայի կազմում առաջին երկիրը, որտեղ ի պաշտոնե կչեղարկվի դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը: Մինչդեռ, առողջապահության համակարգի մասնագետները նշում են, որ ամռան ամիսներից հետո կորոնավիրուսով ախտահարվածների թիվը կարող է ավելանալ 100 հազարով: Առողջապահության նախարարը ելույթ է ունեցել խորհրդարանում:

«Մինչ մենք իրականացնում ենք այս փոփոխությունները, չափազանց կարևոր է, որ մարդիկ գործեն զգուշավորությամբ և պատասխանատվությամբ: Օրինակ, տան պայմաններում աշխատողները պետք է աստիճանաբար վերադառնան գրասենյակներ, մարդիկ պետք է հանդիպեն միմյանց, և նպատակահարմար կլինի դիմակներ կրել մարդաշատ վայրերում և տրանսպորտում»,- ասել է նախարարը:

Բրիտանիայում բնակչության ավելի քան 87 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն առաջին դեղաչափը, և 66 տոկոսն ամբողջությամբ է պատվաստվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG