Մեծ Բրիտանիան վերջնականապես կհրաժարվի կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումներից՝ ներառյալ սոցիալական հեռավորությունը և դիմակները: Դա տեղի կունենա, ըստ կառավարության ծրագրերի, հուլիսի 19-ին:
Վարչապետ Բորիս Ջոնսոնը մեծ հույսեր է կապում պատվաստումների արշավի տեմպի հետ: Նա ակնկալում է, որ բոլոր բրիտանացիներն ամբողջությամբ կպատվաստվեն մինչև սեպտեմբերի կեսերը:
Սակայն բժիշկներից և մասնագետներից ոչ բոլորն են սատարում Ջոնսոնի կաբինետին՝ հաշվի առնելով, որ վերջերս Միացյալ Թագավորությունում դեպքերի թիվն անընդհատ աճում է, «Դելտա» շտամը տարածվում է: Եվրոպացի հարևանների մի մասը քննարկում է Մեծ Բրիտանիայի հետ կապը դադարեցնելու հնարավորությունը: