Մատչելիության հղումներ

Հայաստանում է Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը։

Նույն օրը կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում։

Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը երեքշաբթի օրն ընդունել է նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը, նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG