Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի ԳՇ պետը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտիներում


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նրանք քննարկել են նաև Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերին, Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG