Մատչելիության հղումներ

Արցախում կիրակի օրը հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք՝ 130 թեստավորումից


Կիրակի օրը կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9 հազար 550 քաղաքացու հետազոտություն, որից 937-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Ընդհանուր առմամբ կատարվել է 27 հազար 502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 920 դեպք:

XS
SM
MD
LG