Մատչելիության հղումներ

Արցախում երեկ կատարվել է 49 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք


Արցախում հուլիսի 7-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9 հազար 294 քաղաքացու հետազոտություն, որից 929-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 913 դեպք, կատարվել է 27 հազար 246 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG