Մատչելիության հղումներ

Թբիլիսիում մահացել է ազգայնականների կողմից ծեծի ենթարկված օպերատորներից մեկը


«Պիրվելի» հեռուստաընկերության աշխատակից, օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան
«Պիրվելի» հեռուստաընկերության աշխատակից, օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան

Այսօր առավոտյան Թբիլիսիում մահացել է հուլիսի 5-ին ազգայնականների կողմից դաժան ծեծի ենթարկված լրագրողներից մեկը՝ «Պիրվելի» հեռուստաընկերության աշխատակից, օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան։ Հեռուստաընկերությունն այս մասին հաղորդագրություն է տեղադրել իր պաշտոնական կայքէջում։

Լաշկարավան ծեծի էր ենթարկվել շաբաթասկզբին՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված Tbilisi Pride շքերթի դեմ ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։ Միջադեպից անմիջապես հետո Լաշկարավան կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր։

Մի քանի օր առաջ նա դուրս էր գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակում էր տնային պայմաններում։ «Լաշկարավայի մահվան պատճառները կպարզի փորձաքննությունը», - հաղորդում են վրացական աղբյուրները։

XS
SM
MD
LG