Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում է Թբիլիսիում հուլիսի 5-ի հարձակումները քաղհասարակության ակտիվիստների և լրագրողների դեմ


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանում հուլիսի 5-ի հարձակումները քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների դեմ, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին հիշեցնում է նրանց պարտավորության մասին՝ պաշտպանելու «բոլորին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքներն են իրացնում, լրագրողներին, նաև բռնությունը հրապարակավ դատապարտելու պարտականությունը», հավելել է խոսնակը:

Փրայսը հայտնել է, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և մի շարք այլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ հայտարարություն են տարածել, որում դատապարտում են վրացի արմատականների բռնությունները Թբիլիսում:

Երկուշաբթի օրը վրացի ազգայնականները հարձակվել էին փոքրամասնությունների պաշտպանությանը միտված Tbilisi Pride շքերթի մասնակիցների և իրադարձությունը լուսաբանող լրագրողների վրա, մի քանի ժամ շարունակ արգելափակված պահել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան, Վրաստանի խորհրդարանի շենքից իջեցրել Եվրամիության դրոշը: Ի վերջո, շքերթի անցկացումը չեղարկվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG