Մատչելիության հղումներ

Աֆղանստանի հետ սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար Տաջիկստանը դիմեց ՀԱՊԿ-ին


Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի հատվածներից մեկը, հուլիս, 2021թ.
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի հատվածներից մեկը, հուլիս, 2021թ.

Տաջիկստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Աֆղանստանի հետ սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:

Պաշտոնական Դուշանբեի դիմումին նախորդել էին ՀԱՊԿ անդամ պետությանը սատարելու Մոսկվայի հայտարարությունները: «Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ օգնելու Տաջիկստանին սահմանին անվտանգության ապահովման գործում», - հուլիսի 6-ին ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Տաջիկստանի տարածքում տեղակայված է 201-րդ ռուսական ռազմաբազան: Սա Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է իր սահմաններից դուրս, նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել ռազմաբազայի կարողությունները Կենտրոնական Ասիայի իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

XS
SM
MD
LG