Մատչելիության հղումներ

Վրաց ազգայնականները փորձում են կանխել Tbilisi Pride շքերթի անցկացումը


Վրաստան - Ազգայնականների ակցիան խորհրդարանի շենքի դիմաց, 5-ը հուլիսի, 2021թ.
Վրաստան - Ազգայնականների ակցիան խորհրդարանի շենքի դիմաց, 5-ը հուլիսի, 2021թ.

Այսօր կեսօրին բախումներ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում։ Ազգայնականները փակել են քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, քանդել են ընդդիմության կողմից ամիսներ առաջ այստեղ տեղադրված վրանային ավանը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի շենքից իջեցրել են Եվրամիության դրոշը։ Հարձակման են ենթարկվել ազգայնականների ակցիան լուսաբանող լրագրողներից մի քանիսը։

Ազգայնական ուժերն այդպիսով փորձում են կանխել Վրաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված Tbilisi Pride շքերթի անցկացումը։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպվող այս միջոցառմանը կտրականապես դեմ է հանդես գալիս նաև Վրաց ուղղափառ եկեղեցին։ Մի քանի ժամ առաջ էլ Tbilisi Pride-ի անցկացումը ոչ նպատակահարմար է որակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG