Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորն այսօր ասել է, թե կառաջարկի առողջապահության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողներին: Այդ մասին նախագահն ասել է ուղիղ եթերում հեռարձակված մամլո ասուլիսում:
«Ես մտադիր եմ իմ այդ կարծիքը հայտնել նրանց, ովքեր ընդունում են Նոբելյան մրցանակի հետ կապված որոշումներ: Առողջապահության բնագավառում այն պետք է շնորհել մարդկանց, ովքեր կարողացել են ստեղծել պատվաստանյութեր և մարդկային կյանքեր փրկել»,- ասել է Օբրադորը:
Նրա փոխանցմամբ, դեղագործական ընկերություններն աննախադեպ կարճ ժամանակաշրջանում մշակել են ռազմավարություն, որն ընձեռել է վակցինաներ ստեղծելու հնարավորություն, և այդ նվաճումը պետք է գնահատվի: Գիտնականները և ընկերություններն արժանի են այդ մրցանակին»,- ասել է Մեքսիկայի նախագահը:
Նրա խոսքով, աղքատ խավերի պատվաստումը թույլ է տվել ամբողջ աշխարհում նվազեցնել մահացությունը COVID-19 հիվանդությունից: