Մատչելիության հղումներ

Ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, ՊՊԾ և ՌՈ պետերին շնորհվել է գեներալ-մայորի կոչում


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում, արխիվ
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Հայաստանի ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ, գնդապետ Արմեն Աբազյանին, Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին և ԱԱԾ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Համապատասխան հրամանագրերը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:

Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Գևորգ Բաղդասարյանին, Արմեն Աֆանդյանին և Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG