Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հանրային քարոզարշավ է վարում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Վաշինգտոն, 23-ը հունիսի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, Վաշինգտոն, 23-ը հունիսի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայրենակիցներին հորդորում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Այդ նպատակով նախագահը քարոզչական ուղևորության է մեկնել Հյուսիսային Կարոլինա, որտեղ դեռևս չպատվաստված մարդկանց կոչ է անում անպայման ստանալ առաջին դեղաչափը:

Բայդենը որոշել է անձամբ մեկնել շրջաններ և խոսել պատվաստման կարևորության մասին, քանի որ, ըստ վերջին վիճակագրական տվյալների, ԱՄՆ-ում զանգվածային պատվաստումների թիվը որոշակիորեն նվազել է:

«Չպատվաստված մարդիկ շատ խոցելի են, ունենք կորոնավիրուսի «Դելտայի» տարբերակի հետ կապված լուրջ խնդիր, հիմա ախտահարումների 10--20 տոկոսը «Դելտայի» տեսակից է, որն ավելի վարակիչ է, մահաբեր և վտանգավոր նաև երիտասարդների համար: Դոկտոր Էնթոնի Ֆաուչին ահազանգում է դրա մասին, բայց կա նաև լավ լուր՝ ունենք դրա դեմ պայքարելու միջոց՝ դա վակցինան է», - ասել է Ջո Բայդենը:

Հյուսիսային Կարոլինայի չափահասների միայն 55 տոկոսն է պատվաստվել: Սպիտակ տունն ընդունել է, որ, ամենայն հավանականությամբ, չի կարողանա հասնել մինչև հուլիսի 4-ը Միացյալ Նահանգների չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստելու նպատակին:

XS
SM
MD
LG