Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 118-ով, բուժվածներինը՝ 95-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 118-ով՝ հասնելով 225 հազար 339-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 95-ով և հասել 216 հազար 977-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 656 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 192 հազար 578-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 4 հազար 518, ևս 1100 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 744 մարդ։


XS
SM
MD
LG