Արցախում հունիսի 30-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 979 քաղաքացու հետազոտություն, որից 917-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 901 դեպք, կատարվել է 26 հազար 931 թեստավորում: