Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի, օրակարգում 18 հարց է


Ազգային ժողովն այսօր ժամը 11-ին արտահերթ նիստ կգումարի։ Նախաձեռնությունն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությանն է։

Նիստի օրակարգում 18 հարց է, այդ թվում՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։

Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 29-ին է նիստ գումարել, քննարկել ու հաստատել արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:

Ըստ ԱԺ պաշտոնական կայքէջի՝ խորհուրդը որոշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ ըստ էության ներառելով նաև Հատուկ քննչական ծառայության լիազորությունները։

XS
SM
MD
LG