Անցած մեկ օրում Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է 124 մահ. սա համաճարակի սկզբից ի վեր նոր ռեկորդային ցուցանիշ է:
Միևնույն ժամանակ մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է վարակի ավելի քան 7 հազար 246 դեպք․ ավելի շատ, քան՝ նախորդ օրը:
Բժիշկները նշում են, որ հիվանդների շրջանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ կան։