Մատչելիության հղումներ

Մատաղիսի հատվածում երեկ հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն


Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում երեկ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ):

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ըստ ծառայության՝ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, ուղղությունների և արդյունքների մասին հավելյալ կտեղեկացվի։

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ այսօր հայտնաբերվել է 1586 աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG