Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախրարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։
Արդյունքների մասին ԱԻՊԾ-ն երեկոյան հավելյալ կտեղեկացնի։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն։