Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ահազանգում է, որ իսպանացի լրագրողների թիմը Հայաստանի Գեղարքունիքի մարզում աշխատելիս մահվան սպառնալիքներ է ստացել ադրբեջանցի զինվորականներից:

Իսպանացի լրագրողները, համաձայն միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թվիթերի էջում երեկ տեղադրված հաղորդագրության, ռեպորտաժ էին պատրաստում տվյալ շրջանում ադրբեջանական զինված ուժերի դիրքերի մասին:

«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտում է այդ անընդունելի գործողությունը լրագրողների նկատմամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG