Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին», - ըստ վարչապետի գրեսենյակի՝ նշել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման:
Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով: