Մատչելիության հղումներ

Եվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով


Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում մի խումբ անձինք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20 հազարաական դրամ կաշառք, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Այս արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ավելի վաղ կառույցը հայտնել էր, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:

Գիշերը Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ընտրակաշառքի մասով 6 քրեական գործ կա հարուցված, կան ձերբակալվածներ:

XS
SM
MD
LG