Մատչելիության հղումներ

Դատախազություն. 6 քրեական գործ կա հարուցված ընտրակաշառքի մասով, կան ձերբակալվածներ


Այսօր` ժամը 20:00-ի դրությամբ 6 քրեական գործ կա հարուցված ընտրակաշառք տալու ու ստանալու մասով, կան ձերբակալվածներ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը:

Նա նշեց, որ ընթացք է տրվել մամուլի 68 հրապարակման, ֆիզիկական անձի կողմից ստացված 127 հաղորդման, սոցցանցերում քաղաքացիների 17 գրառման, ոստիկանների 107 զեկուցագրի, ընդհանուր` 319:

«Դրանցից 6 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իսկ 144-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում: 6 քրեական գործերը վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերին: Կան ձերբակալված անձինք, բերման ենթարկված անձինք», - մանրամասնեց դատախազության ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG