Մատչելիության հղումներ

Ժամը13։00-ի դրությամբ դատախազությունը 64 հաղորդում և ահազանգ է ստացել, Մասիսի կրակոցի դեպքով հարուցվել է քրգործ


Այսօր ժամը 8։00-ից 13։00-ի դրությամբ դատախազությունը ստացել է 64 հաղորդում և ահազանգ, ասուլիսի ընթացքում հայտարարեց Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էդգար Արսենյանը։

Նրա փոխանցմամբ՝ 16-ը ստացել են զանգվածային լրատվության միջոցների կողմից, 28-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 23-ը՝ ոստիկանության կողմից ստացված օպերատիվ տվյալներ։

Արսենյանը նշեց, որ ստացված հաղորդումներից և ահազանգերից 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությանը խախտելու դեպքերին, 1-ը՝ ընտրողների ցուցակը կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ, 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ, 16-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 4-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնության սպառնալիքի դեպքի առթիվ, ի դեպ, նրա փոխանցմամբ, նշված հոդվածով հարուցվել է մեկ քրեական գործ և իրականացվում է նախաքննություն, իսկ 15-ը՝ մեկից ավել անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ, մեկ հաղորդում վերաբերել է կեղծ ընտրական քվեարթերթիկներ, կամ ծրարներ պատրաստելու, հանձնելու կամ իրացնելու դեպքերին, 1-ը՝ ընտրությունների կամ քվերակության արդյունքները կեղծելուն և 2-ն այլ՝ պաշտոնական լիազորություները չարաշահելու հետ կապված։

Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում ուղարկվել է ոստիկանություն՝ դրանց ուղղությամբ ստուգողական գործողություններ իրակացնելու նպատակով, 26-ն ուղարկվել է հետաքննության և նախքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

«Ազատության» հարցին ի պատասխան Արսենյանը տեկացրեց, որ վերոնշյալ մեկ քրական գործը հարուցվել է Մասիսում այսօր հնչած կրակոցների դեպքով՝ Քրեական օրենսգրիք 149․2 2-րդ մասով [Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է նյութապես շահագրգռելով], 154․4 հոդվածով [Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը]։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ այս պահի դրությամբ ձերբակալված անձ դեռ չկա։

Հիշեցնենք՝ Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ այսօր առավոտյան կրակոցներ են հնչել, ոստիկանության տեղեկություններով՝ «մեկ քաղաքացի դիմել է բուժօգնության»։

XS
SM
MD
LG