Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարում է իրենց նկատմամբ քրեական հետապնդումների` ճնշումների մասին


Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շարունակվում են մասսայական ճնշումները «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ, «հատկապես ուժգնացել են ապօրինի ճնշումները` քրեական հետապնդումները քաղաքական ենթատեքստով երեկվանից և այսօրվանից», ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:

Նրա խոսքով` պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմնակիցներ տասնյակներով բերման են ենթարկվում, կան ձերբակալվածներ, և մոտ 3 տասնյակ անձ կանչվել է տարբեր քննչական մարմիններ:

«Սա հստակ ուղղորդված, համակարգված քրեական հետապնդման իմիտացիա է հենց «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ, որն ունի քաղաքական նպատակներ: Մենք հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ուշադրությունն այս առիթներին», - վստահ է Հակոբյանը:

Հատուկ քննչական ծառայությունը կաշառք բաժանելու կասկածանքով ձերբակալել էր Արթուր Վանեցյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին և Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակցի։ Ավելի վաղ նույն դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ էր կալանավորվել, նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշառք բաժանելու համար։

XS
SM
MD
LG