«Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն իրենց Զինված ուժերի գործողությունները», - այս մասին նշված է երեկ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից Շուշիում ստորագրված հռչակագրում, որի տեքստը հրապարակվել է Բաքվում մի քանի ժամ առաջ։
«Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն», - նշված է թուրք-ադրբեջանական համաձայնագրում։
Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են՝ «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։