Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 71 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք


Արցախում հունիսի 15-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 767 դեպք, կատարվել է 25 հազար 868 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG