Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 48 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել


Արցախում հունիսի 14-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 հազար 345 քաղաքացու հետազոտություն, որից 879-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախիում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 763 դեպք, կատարվել է 25 հազար 797 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG