Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ի հաղորդմամբ` ընտրակաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի


Երևանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի` այս երկու անձինք երեկ ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ այս քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ, իսկ նախաքննությունը շարունակվում է:

Ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 5 անձի, որոնցից 3-ը կալանավորվել են: Կասկածյալի կարգավիճակ ունի 9 անձ:

XS
SM
MD
LG