Մատչելիության հղումներ

Դանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Քրիստիան Էրիկսենի առողջական վիճակը կայուն է


Դանիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Քրիստիան Էրիկսենը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա առողջական վիճակը կայուն է։ Այդ մասին հաղորդում է Դանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, նշելով, որ այսօր առավոտյան շփվել են ֆուտբոլիստի հետ։

Շաբաթ օրը Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում 29-ամյա Էրիկսենը դաշտում վայր էր ընկել ու չէր կարողանում շարժվել։ Խաղադաշտում մոտավորապես 15 րոպե նրան բժշկական հրատապ օգնություն էր ցուցաբերվել, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Ընդհատված հանդիպումը վերսկսվել էր։

Դանիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվել է Ֆինլանդիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG